ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը՝ 2025 թ. մարտի 10
Սույն Վերադարձի քաղաքականությունը https://dreadfish.am/ofertahay հասցեով տեղադրված Պայմանագիր-օֆերտայի անբաժանելի մասն է։ Եզրույթներն օգտագործվում են Պայմանագիր-օֆերտայով սահմանված իմաստներով։
Ծառայությունների դիմաց վճարելով՝ Պատվիրատուն համաձայնում է սույն Վերադարձի քաղաքականության պայմաններին։
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1.1. Կատարողը՝ անհատ ձեռնարկատեր Ալեքսանդրա Անդրեևնա Օռլովան (ՀՎՀՀ 35233796), տեղեկատվական-խորհրդատվական ծառայություններ է մատուցում հեռավար՝ հետևյալ սակագներով.
• Խորհրդատվություն՝ մեկ առցանց խորհրդատվություն՝ 1 ժամ տևողությամբ, անցկացվում է վճարման օրվանից 14 օրացուցային օրվա ընթացքում, եթե Կողմերն այլ ժամկետ չեն համաձայնեցրել.
• Աբոնեմենտ՝ 5 առցանց խորհրդատվություն, որոնք օգտագործվում են վճարման օրվանից 2 օրացուցային ամսվա ընթացքում.
• Ուղեկցում՝ ուղեկցում Telegram մեսենջերում՝ վճարման օրվանից 1 օրացուցային ամսվա ընթացքում։
1.2. Ծառայությունները մատուցվում են ռուսերենով՝ առցանց կամ, Կողմերի համաձայնությամբ, առերես՝ ք. Երևանում։ Ֆիզիկական առաքում չի իրականացվում։
1.3. Դրամական միջոցների վերադարձն իրականացվում է Պայմանագիր-օֆերտային, սույն Քաղաքականությանը և Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան։
2. ՎԵՐԱԴԱՐՁ ՄԻՆՉԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՍԿԻԶԲԸ
2.1. Պատվիրատուն իրավունք ունի հրաժարվել ծառայությունից մինչև Կատարողի կողմից դրա մատուցումն սկսելու պահը։ Ծառայության մատուցման սկիզբ է համարվում.
• Խորհրդատվության և Աբոնեմենտի համար՝ առաջին խորհրդատվության սկիզբը.
• Ուղեկցման համար՝ Ուղեկցման զրուցարանում աշխատանքի սկիզբը։
2.2. Այս դեպքում Պատվիրատուին վերադարձվում է վճարված գումարը՝ հանած Կատարողի կրած փաստացի ծախսերը, ներառյալ, բայց չսահմանափակվելով՝
• բանկի և վճարային համակարգերի միջնորդավճարները.
• ծառայության մատուցմանը նախապատրաստվելու հետ կապված ծախսերը (օրինակ՝ Կատարողի կողմից իրականացված Պատվիրատուի հաշվի վերլուծությունը)։
3. ՎԵՐԱԴԱՐՁ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՏՈՒՑՈՒՄՆ ՍԿՍԵԼՈՒՑ ՀԵՏՈ
3.1. Եթե Պատվիրատուն ծառայության մատուցումն սկսելուց հետո միակողմանիորեն հրաժարվում է ծառայությունից, վերադարձվող գումարը (առկայության դեպքում) հաշվարկվում է հետևյալ կերպ։
3.2. Կայացած Խորհրդատվությունը համարվում է ամբողջ ծավալով մատուցված և վերադարձման ենթակա չէ։
3.3. Աբոնեմենտից հրաժարվելու դեպքում վերադարձվում է վճարված գումարը՝ հանած անցկացված խորհրդատվությունների արժեքը՝ հաշվարկված մեկանգամյա Խորհրդատվության գնով՝ առանց զեղչի, և Կատարողի կրած փաստացի ծախսերը։
3.4. Ուղեկցումից հրաժարվելու դեպքում վերադարձվում է արժեքի այն մասը, որը համամասնական է վճարված ամսվա չօգտագործված ամբողջական օրացուցային օրերի քանակին՝ հանած Կատարողի կրած փաստացի ծախսերը։
3.5. Եթե ծառայությունը մատուցվել է ամբողջ ծավալով կամ լրացել է համապատասխան սակագնի համար սահմանված ժամկետը, ծառայությունը համարվում է պատշաճ մատուցված, և գումարի վերադարձ չի կատարվում։
4. ԴԵՊՔԵՐ, ՈՐՈՆՑ ԺԱՄԱՆԱԿ ՎԵՐԱԴԱՐՁ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՉԷ
4.1. Դրամական միջոցների վերադարձ չի կատարվում հետևյալ դեպքերում.
• եթե Պատվիրատուն գոհ չէ ծառայության սուբյեկտիվ արդյունքներից կամ ծառայությունից ունեցած ակնկալիքներից.
• եթե Պատվիրատուն չի ներկայացել համաձայնեցված խորհրդատվությանը, չեղարկել է այն նշանակված ժամից 24 ժամից պակաս ժամանակ առաջ կամ հասանելի չի եղել համաձայնեցված ժամին։ Այս դեպքում խորհրդատվությունը համարվում է մատուցված (օգտագործված), քանի որ Կատարողը պատրաստ էր մատուցել ծառայությունը համաձայնեցված ժամին.
• եթե Պատվիրատուն չի օգտագործել Աբոնեմենտի խորհրդատվությունները վճարման օրվանից 2 օրացուցային ամսվա ընթացքում։ Չօգտագործված խորհրդատվությունները չեղարկվում են և վերադարձման ենթակա չեն.
• եթե Պատվիրատուն Կատարողից անկախ պատճառներով (կապ չի հաստատել, ժամը չի համաձայնեցրել) վճարման օրվանից 14 օրացուցային օրվա ընթացքում չի անցկացրել Խորհրդատվությունը, եթե Կողմերն այլ ժամկետ չեն համաձայնեցրել.
• եթե Պատվիրատուն վճարված ամսվա ընթացքում չի օգտվել Ուղեկցման զրուցարանից.
• եթե ծառայության մատուցումն անհնար է դարձել Կողմերից ոչ մեկից կախված չլինող հանգամանքներով.
• ծառայության մատուցման ժամկետը լրանալուց հետո, եթե Պայմանագիր-օֆերտայով նախատեսված կարգով պահանջ չի ներկայացվել։
5. ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ՎԵՐԱԴԱՐՁ
5.1. Դրամական միջոցների ամբողջական վերադարձն իրականացվում է հետևյալ դեպքերում.
• եթե ծառայությունը չի մատուցվել Կատարողի մեղքով.
• եթե Կատարողը Պայմանագիր-օֆերտայի 5.4.4 կետին համապատասխան հրաժարվել է Պատվիրատուին ծառայություններ մատուցելուց մինչև դրանց սկիզբը։
6. ՎԵՐԱԴԱՐՁԻ ԵՂԱՆԱԿԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ
6.1. Դրամական միջոցների վերադարձն իրականացվում է վճարման այն նույն եղանակով, որն օգտագործվել է սկզբնական գործարքի ժամանակ։ Բանկային քարտով վճարելու դեպքում՝ այն նույն քարտին, որից կատարվել է վճարումը։
6.2. Վերադարձը կատարվում է հայկական դրամով՝ Պատվիրատուի կողմից փաստացի վճարված գումարի չափով։ Կատարողը պատասխանատվություն չի կրում փոխարժեքային տարբերության և արժույթի փոխարկման ժամանակ Պատվիրատուի բանկի գանձած միջնորդավճարների համար։
6.3. Կատարողը նախաձեռնում է վերադարձը վերադարձի մասին որոշում կայացնելու օրվանից 10 (տասը) աշխատանքային օրվա ընթացքում։ Պատվիրատուի հաշվին միջոցների մուտքագրման ժամկետը կախված է թողարկող բանկից և վճարային համակարգից և կախված չէ Կատարողից։
7. ՊԱՀԱՆՋԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
7.1. Դրամական միջոցների վերադարձը ձևակերպելու համար Պատվիրատուն պետք է գրավոր դիմում ուղարկի հետևյալ հասցեով՝ diveinsmm@gmail.com
7.2. Դիմումը պետք է պարունակի.
• անուն և ազգանուն.
• վճարման ամսաթիվը և գումարը, ընտրված սակագինը.
• խնդրի նկարագրությունը և վերադարձի հիմքերը։
7.3. Պահանջները քննարկվում են ստանալու օրվանից 30 (երեսուն) օրացուցային օրվա ընթացքում՝ Պայմանագիր-օֆերտային համապատասխան։ Ընդունված որոշման մասին Կատարողը Պատվիրատուին տեղեկացնում է էլեկտրոնային փոստով։
ԿԱՏԱՐՈՂ՝
Ա/Ձ Ալեքսանդրա Անդրեևնա Օռլովա
ՀՎՀՀ 35233796
Հասցե՝ 0026, Հայաստան, ք. Երևան, Վերին Շենգավիթի 2-րդ փողոց, շենք 3, բնակարան 21
Էլ. փոստ՝ diveinsmm@gmail.com
Հեռախոս՝ +3(74) 55-812-939